Առևտուր կեղծ 20-հազարանոց թղթադրամով․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը
ԻրավունքՍեպտեմբերի 29-ին Հրազդանի ոստիկանները ստացել էին օպերատիվ հավաստի տեղեկություն, որ երեք օր առաջ Հրազդանի միկրոշրջան թաղամասի բնակիչ 19-ամյա մի երիտասարդ 15-ամյա մի պատանու տվել է կեղծ 20 հազարանոց, որպեսզի նա դրանով ծխախոտ գնի:
Պատանին 2 տուփ ծխախոտ էր գնել Հրազդանի Զորավար Անդրանիկի փողոցում գործող մի խանութից, որտեղ վաճառողուհին նրան տվել էր 18 450 դրամ մանրը:
Նույն օրը պատանին ներկայացվել է բաժին, նույն օրը ձերբակալվել եւ բաժին է տեղափոխվել 19-ամյա երիտասարդը:
Ոստիկանությունն զգուշացնում է, որ վերջին շրջանում տարածում են ստացել հատկապես 20-հազարանոց թղթադրամներով կտարվող խարդախությունները:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։