Բաքվում Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է. Trend
ԼուսանկարներՆախօրեին ձերբակալված և Բաքու տեղափոխված Արայիկ Հարությունյանն արդեն հարցաքննվել է։ Ինչպես չորեքշաբթի հայտնել է Trend-ը, այս մասին հայտնել է նրա փաստաբան Ալով Սաֆարալիևը։
«Հարությունյանը հարցաքննվել է, միայն կարող եմ ասել, որ նրա տված ցուցմունքը կօգնի գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ»,- ասել է նա։
Ըստ փաստաբանի՝ «Հարությունյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը նորմալ է»։
«Ես կպաշտպանեմ նրան ԱՀ օրենքների, միջազգային կոնվենցիաների և իրավական էթիկայի պահանջներին համապատասխան, մի խոսքով բարեխղճորեն կկատարեմ իմ մասնագիտական պարտքը»,- ասել է Սաֆարալիևը։