Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՀայաստանԵրևանում այսօր ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզեր․ շրջանների զգալի մասում այսօր ցերեկը, հոկտեմբերի 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ի և 6-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, հոկտեմբերի 5-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Լեռնային Ղարաբաղում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ։