Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները Քննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր Էներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով 22 կրիա հայտնաբերվել է լքված նավակում Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 

Շիրակի մարզը հյուրընկալել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3291 մարդու

Հասարակություն

Շիրակի մարզում հոկտեմբերի 4-ի ժամը 16:00-ի դրությամբ հյուրընկալվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  3291 մարդ, այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

Նա շեշտեց՝ մարզում ստեղծվել են հանձնաժողովներ, մարզպետի աշխատակազմում երկու աշխատանքային խումբ է ձևավորվել, շուրջօրյա հերթապահություն է ընդունելության կետում: Համապատասխան հանձնաժողովը գրանցում, հաշվառում, զուգահեռ քննարկում է այն բոլոր հարցերը, որոնք տվյալ պահին բարձրացնում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդիկ:

«Գյումրիում 2020 անձ, 515 ընտանիք է հյուրընկալվել: Հյուրատներում և հյուրանոցներում բնակվում է 454 մարդ, վարձակալությամբ՝ 1138-ը, անհատույց հյուրընկալվել է 428 անձ: Արթիկ քաղաքում 301 անձ է հյուրընկալվել, 81 ընտանիք,  հյուրատներում և հյուրանոցներում 10 մարդ է հյուրընկալվել, վարձակալությամբ՝ 31-ը, անհատույց կամ բարեկամների մոտ հյուրընկալվածների թիվը 260 է: Աշոցք համայնքում հյուրընկալվել է 275 անձ, ընտանիքները 61-ն են, հյուրատներում և հյուրանոցներում հյուրընկալվել է 155 մարդ, վարձակալությամբ ոչ մեկ չկա, անհատույց կամ բարեկամների մոտ հյուրընկալված մարդկանց թիվը 120 է:  Անի համայնքում հյուրընկալվել է  282 անձ,  82 ընտանիք,  վարձակալությամբ տասը մարդ է ապրում, 272 մարդ անհատույց հյուրընկալվել է: Ամասիա համայնքում հյուրընկալվել է 88 անձ, 24 ընտանիք, վարձակալությամբ 9 մարդ է ապրում,  անհատույց հյուրընկալվել է 79 մարդ: Ամասիայում հյուրանոցներ և հյուրատներ չկան: Ախուրյան համայնքում հյուրընկալվել է 325 անձ, 82 ընտանիք, հյուրանոցներում և հյուրատներում 10 մարդ է ապրում, 315 մարդ ապրում է վարձակալությամբ,  անհատույց հյուրընկալվածներ չկան»,-տվյալներ հայտնեց Մուշեղ Մուրադյանը:

Նրա խոսքով՝ մինչ այս պահը Շիրակի մարզում կեցությամբ ապահովել են 3291 մարդու, 845 ընտանիքի, հյուրանոցներում և հյուրատներում հյուրընկալվել է 629 անձ,  վարձակալությամբ՝ 1503, անհատույց հյուրընկալվել է 1159 մարդ: Ընդհանուր 3291 անձից 195-ը հյուրընկալվել է պետության տրամադրած կացարաններում, 16-ը՝ «Արփի լիճ» ազգային պարկի հյուրատուն, հյուրասենյակներում, 40-ը՝ Գյումրու բժշկական կենտրոնի  մասնաշենքում, 139-ը՝ Անիում, որից 88-ը՝ սոցիալական թաղամասում, 40-ը՝ Մարալիկի բժշկական կենտրոնի թաղամասում, իսկ 11-ը՝ Լանջիկում:

«Աշոցք, Արթիկ, Անի, Ամասիա, Ախուրյան համայնքներում բոլորին տրամադրվել են սնունդ և հիգիենայի պարագաներ: Ընդհանուր հաշվով՝ 1273 մարդու: Գյումրիում օրական երեքանգամյա տաք սնունդով ապահովվում է 560 անձ, որոնք նշել են, որ սննդի կարիք ունեն: Առողջության առաջնային պահպանման օղակներում կցագրվել է 582 անձ, 6 բուժառու ստանում է ստացիոնար բուժում:  Մարզի դպրոցներ այս պահի դրությամբ հաճախում է 200 աշակերտ: Իրականացվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  բնակչության հաշվառում և տվյալների մուտքագրում ՀՀ ներքին գործերի  նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության համակարգ»,-շեշտեց Շիրակի մարզպետը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված