Երևանում շենքի նկուղում հայտնաբերվել է 6 հատ տրատիլ և զինամթերք. պարեկները սահմանազատել են տարածքը
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Աշոտ Հովհաննիսյան փողոցի 8/1 շենքի նկուղային հարկում համատիրության աշխատակիցները մաքրման աշխատանքներ կատարելիս պայթուցիկ նյութեր են հայտնաբերել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ, ինչպես նաև սակրավորական խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Մարիամ Պողոսյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը:
Ժամանել են նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։