Հոկտեմբերի 2-8-ը գիծ է դուրս բերվել 2766 շարժակազմ. Երևանի մետրոպոլիտեն
ՀասարակությունԵրևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Մետրոպոլիտենից հայտնում են, որ հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 8-ը ներառյալ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 554 799 ուղևոր:
Գիծ է դուրս բերվել 2766 շարժակազմ:
Փոխարինվել է 34 փայտակոճ:
Գնացքների միջև միջակայքը բեռնված (պիկ) ժամերին կազմում է 5 րոպե։