68-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
ՀասարակությունՀոկտեմբերի 8-ին, ժամը 20.00-ին, Եղվարդ քաղաքի Երևանյան և Շիրակի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ: «Հոնդայի» վարորդը և 7-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, որտեղ վարորդը՝ 68-ամյա Գուրգեն Մկրտչյանը, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: