Վերացվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը
ՀասարակությունՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Դումիկյան եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Լոռու մարզ, Տաշիր համայնք): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։
Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: