Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը չի ավարտվել. Գալուզին
Արտաքին ՔաղաքականԵրևանի և Բաքվի միջև հակամարտությունը չի ավարտվել։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
«Կարծում եմ, որ կոնֆլիկտային իրավիճակի վերջը դեռ չի հասել։ Եվ այստեղ ակտուալ է մնում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրը։ Խոսքը այնպիսի կարևոր բաղադրիչների շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման մասին է, ինչպիսիք են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը դրա հետագա սահմանագծումը, խաղաղության պայմանագրի ստորագրումը և շփումների հաստատումը հասարակական գործիչների, փորձագիտական համայնքների, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանականների միջև։ Այս ամենը միասին վերցրած՝ պետք է հանգեցնի փոխադարձ ընդունելի նորմալացման պայմանների, որոնք կամրագրվեն ապագա համաձայնագրում։ Եվ Ռուսաստանը, որպես ազնիվ միջնորդ, որը գործընկերային և դաշնակցային հարաբերություններ ունի երկու երկրների հետ, կձգտի օգնել ապահովելու, որ մեր երկու հարևանների միջև կայուն, հավասարակշռված պայմանավորվածություններ ձեռք բերվեն»,-ասել է Գալուզինը։