ՌԴ փոխարտգործնախարարը «սադրիչ» է անվանել Աննա Հակոբյանի այցը Կիև
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «դատապարտել է» Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Ակոպյանի այցը Կիև։
«Այնպիսի սադրիչ քայլերի մասին, ինչպիսիք են Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Կիև կատարած այցը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ շփումը, ինչպես նաև Հայաստանի խորհրդարանի նախագահ պարոն Ալեն Սիմոնյանի և նրա ուկրաինացի գործընկեր Ռուսլան Ստեֆանչուկի շփումը։ Վերջերս նաև Եվրոպայից Երևան են հաճախում տարբեր հյուրեր, ովքեր նաև օգտագործում էին Երևանը՝ որպես հարթակ տարբեր տեսակի հակառուսական հայտարարությունների համար»,- ասել է Գալուզինը RBC-ին տված հարցազրույցում։