Կասեցվել է Արմավիրում գործող բետոնի արտադրամասի շահագործումը
ՀասարակությունԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում գործող «Նաիրի-16» ՓԲԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ Ընկերությունը գործունեություն է իրականացնում առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Այս մասին տեղեկանում ենք ԲԸՏՄ-ից:
Տեսչական մարմնի կողմից կասեցվել է Ընկերությանը պատկանող բետոնի արտադրամասի բետոնահանգույցի և կից գործող չորանոցի հետագա շահագործումը։