Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 457-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 5-ով
ՀասարակությունՀայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 5-ով և հասել է 457-ի:
Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Այս շաբաթ հոսպիտալացվել է 1 քաղաքացի։ 288 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։
Վարակվածներից 317-ը երեխաներ են, 140-ը` մեծահասակներ։