Հայաստանը Էստոնիայի քաղաքացիների այցելության համար վտանգավոր երկրների ցանկում է
Արտաքին ՔաղաքականՀայաստանը հայտնվել է վտանգավոր երկրների ցանկում Էստոնիայի այն քաղաքացիների համար, որոնք պետական գաղտնիքի են տիրապետում։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik Լիտվայի տելեգրամ ալիքից։
Նշվում է, որ Էստոնիայի ՆԳՆ-ն ընդլայնել է ցանկը, որտեղ նախկինում ընդգրկված էին միայն Ռուսաստանը, Բելառուսը և ԿԺԴՀ-ն: Ցանկում ներառվել են Հայաստանը, Ադրբեջանը, Չինաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը:
Այժմ էստոնացիները, որոնք պետական գաղտնիքի են տիրապետում, պետք է մեկնելուց ոչ ուշ, քան 5 օր առաջ իրենց ուղևորության մասին տեղյակ պահեն հատուկ ծառայություններին: