Բայրամովը հայկական կողմին մեղադրել է «սադրանքի» մեջ
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, պաշտոնական Բաքվի քայլերը՝ ԼՂ բնակիչներին «վերաինտեգրման«» ուղղությամբ։
«Նախարար Ջեյհուն Բայրամովը նշել է, որ հայկական կողմի հայտարարությունները, հռետորաբանությունը և սադրանքները՝ ուղղված Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ, շարունակում են լուրջ վտանգ ստեղծել խաղաղ գործընթացի համար և ընդգծել, որ նման գործողությունները վնասում են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին և նախաձեռնություններին։
Նշվել է, որ Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալը կամավոր է և հիմնված է իրենց որոշման վրա, և որ այդ քայլը կապ չունի որևէ բռնի տեղահանման հետ, ինչը հաստատել են և՛ Հայաստանի վարչապետը, և՛ միջազգային կազմակերպությունները։ Այս համատեքստում նշվել են ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցերը տարածաշրջան և վերջին 30 տարվա ընթացքում առաջին այցի արդյունքներին հաջորդած առաքելության հայտարարությունները», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: