ՌԴ–ում տղամարդը անդամահատել է ծանոթին և «մարդու մսով» ապուր պատրաստել (լուսանկար)
ԱյլՌԴ Լենինգրադի մարզի բնակիչը սպանել ու մասնատել է իր ծանոթին, իսկ հետո նրա մասունքներից ապուր պատրաստել։ Լենինգրադի մարզի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Սպանություն» հոդվածով, հայտնում է 47news պորտալը։
Mash Telegram–յան ալիքը հրապարակել է մահացած տղամարդու և բնակարանում հայտնաբերված կասկածելի ապուրի լուսանկարները։
47news-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 8-ին գյուղի մի բնակիչ ահազանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ իր եղբայրն անդամահատել է ընկերոջը։ Կասկածյալի եղբայրն ասել է, որ ինքը բնակարան է մտել այն ժամանակ, երբ ազգականը ապուր էր պատրաստում։ Մի քանի րոպե անց ժամանած իրավապահները խոհանոցում հայտնաբերել են եռացող արգանակ՝ «մարդու մսով» և կարտոֆիլի կտորներով, երկու ձեռքերը՝ սառնարանում, իսկ մնացած մնացորդները՝ ամանի մեջ։ Մարմնի որոշ մասեր եփված վիճակում դրված էին թավայի կողքին: