Արցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում 38 երեխա է ծնվել
ՀասարակությունԱրցախից բռնի տեղահանվածների ընտանիքներում 38 երեխա է ծնվել, որից 14-ը Երևանում, 24-ը` մարզերում։ Տվյալները հաղորդել է ՀՀ կառավարությունը։
Արցախից բռնի տեղահանված 278 բուժառու շարունակում է վերականգնել առողջությունը ՀՀ տարբեր բուժհաստատություններում։ Նրանցից 95-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը` ծայրահեղ ծանր։