Իսրայելում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան
Հասարակություն«Իսրայելում ծավալվող գործողությունների ընթացքում հայկական կազմակերպություններ չեն տուժել: ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան»,- հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը․
«Իսայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Գործում է շուրջօրյա թեժ գիծ (+972 050 667 03 45):
Ըստ իրավիճակի հետագա զարգացման, հանդես կգանք լրացուցիչ տեղեկատվությամբ»,- նշում են ԱԳՆ-ից։