Մոսկվան և Թբիլիսին պայմանավորվածություններ ունեն․ ի՞նչ է որոշվել փակ բանակցություններում ՀՀ ոչ մի ղեկավար նման գռեհիկ պահվածք իրեն թույլ չի տվել․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Պուտինը Եվրոպային հրավիրում է Մոսկվա․ ի՞նչ է ուզում պարզել Կրեմլը Հայկական ղափաման՝ Գոհաբանության սեղանին․ «Նյու Յորք Թայմսի» տարբերակը Թրամփը խաղաղության ուղերձ է փոխանցել Պուտինին ու Սի Ծինփինին․ Քուշները բացել է փակագծերը Մինչև վերջ հետևել եմ ԼՂ շարժման գաղափարին, բայց համոզվել եմ՝ դա թակարդ էր․ Փաշինյան Եվրոպան յոթ տիեզերական սարքով կուսումնասիրի արեգակնային քամու ազդեցությունը Երկրի վրա Եվրոպան փոխում է դիրքորոշո՞ւմը․ Մերցը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ Ձեզ՝ ինձ հեռացնելու շանս եմ տալիս, ասում եք՝ երբեք, հետո խռովում ու գնում եք․ Փաշինյան Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանում պայթուցիկների արտադրության հետ կապված գործարանին Մեկ միլիոն նոր տուն․ Իսպանիայի ընդդիմության խոստումը նախընտրական բանավեճում Երկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ Փաշինյան 

Մենք որդեգրել ենք խաղաղության եւ ժողովրդավարության ուղին․ Հակոբ Արշակյան

Արտաքին Քաղաքական

Չեխիայի Հանրապետության Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշի հրավերով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 8-10-ն աշխատանքային այցով գտնվում է Պրահայում, հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից․

Հաղորդագրությունում նշված է․

«Հոկտեմբերի 9-ին Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետեւանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք: «Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. մենք որդեգրել ենք խաղաղության եւ ժողովրդավարության ուղին, հաստատակամ ենք մեր ընտրության մեջ եւ ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերման եւ այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ աշխատանքներին: Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի կառավարությանը՝ ցուցաբերած հումանիտար օգնության համար:

Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը ողջունել է օրերս Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները: Սենատի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվան և Թբիլիսին պայմանավորվածություններ ունեն․ ի՞նչ է որոշվել փակ բանակցություններումՀՀ ոչ մի ղեկավար նման գռեհիկ պահվածք իրեն թույլ չի տվել․ Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասինՍաուդյան Արաբիայում հութիների դեմ բախումները կարող են տևել ևս 6 ամիսՊուտինը Եվրոպային հրավիրում է Մոսկվա․ ի՞նչ է ուզում պարզել ԿրեմլըԲրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավՀայկական ղափաման՝ Գոհաբանության սեղանին․ «Նյու Յորք Թայմսի» տարբերակըԹրամփը խաղաղության ուղերձ է փոխանցել Պուտինին ու Սի Ծինփինին․ Քուշները բացել է փակագծերը Մինչև վերջ հետևել եմ ԼՂ շարժման գաղափարին, բայց համոզվել եմ՝ դա թակարդ էր․ ՓաշինյանԵվրոպան յոթ տիեզերական սարքով կուսումնասիրի արեգակնային քամու ազդեցությունը Երկրի վրաԵվրոպան փոխում է դիրքորոշո՞ւմը․ Մերցը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետԲրիտանիան արտաքսում է Մյանմայի ռազմական կցորդին՝ ՄԱԿ-ի դատարանի վճռից հետո Ձեզ՝ ինձ հեռացնելու շանս եմ տալիս, ասում եք՝ երբեք, հետո խռովում ու գնում եք․ ՓաշինյանՈւկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանում պայթուցիկների արտադրության հետ կապված գործարանինՖրանսիայում խուզարկել են Մարին Լը Պենի կուսակցության գրասենյակըՄեկ միլիոն նոր տուն․ Իսպանիայի ընդդիմության խոստումը նախընտրական բանավեճումԵրկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության տեքստը, հանդես կգամ ուղերձով․ ՓաշինյանԶրոյի ձգտող ՀԷՑ-ն ու «քաղաքական բարերարը». Փաշինյանի սուր հայտարարությունները ԱԺ-ում Թրամփը կոչ է արել Պուտինին արագացնել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները Մոսադի ղեկավարը ԱՄՆ-ին առաջարկել է վերսկսել Իրանի դեմ հարվածներըԻտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել է«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործովԹուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատմանըՓաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդինՈւկրաինան 2022-ից ԵՄ ուղիներով արտահանել է շուրջ 245 միլիոն տոննա ապրանք. Visa, Mastercard և JPMorgan․ հաքերները թիրախավորել են արտաքին մատակարարներինՌուսաստանի 2027-ի բյուջեի նախագծում պաշտպանության ծախսերն առաջին տեղում ենԵՄ 22-րդ պատժամիջոցների փաթեթում կարող է հայտնվել մարզիկների վիզային արգելքը Երկրից ավելի շատ գումար է դուրս գալիս, քան մտնում․ պետական պարտքը երկրի տակ դրված ական է․ ՄանուկյանՌուսաստանում նավթի վերամշակումը կրճատվել է մոտ 45 տոկոսով՝ ըստ «Ռոյթերսի» աղբյուրներիՖրանկֆուրտ և Մյունխեն․ «Լյուֆթհանզան» ծրագրում է կրճատել 1000 աշխատատեղ Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում». ԿոնջորյանՌուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել օգտագործված միջուկային վառելիքը Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ ՎարդանյանՄինչև 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Բրյուսելում համաձայնություն են ակնկալում մինչև դեկտեմբերԶելենսկին անվտանգության երաշխիքներ է տեսնում միայն Ուկրաինայում գտնվող ամերիկյան բազաներումԽարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցըՎրաստանի ԱԳ նախարարը կոչ է արել հաղթահարել Ռուսաստանի հետ երկխոսության վախը Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրելՈւիթքոֆ. Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ ԱբրահամյանԻնդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն ԳրիգորյանինՄալայզիայի Սելանգոր նահանգում ջրհեղեղից տարհանվածների թիվը հասել է 1 897-իԲանավեճ՝ առանց միջնորդների. Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է կանչում Նարեկ Կարապետյանին Աբդանանի ցույցերից հետո առնվազն 10 մարդ է ձերբակալվել․ «Հենգավ»Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներԴրոնների մասին ահազանգը շուրջ երկու ժամով կանգնեցրել է թռիչքները Ջենովայում Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենանԹրամփին Ասիայում ուղեկցել է «Դատաստանի օրվա ինքնաթիռը»Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր Ռիադի
Ամենադիտված