Իսրայելում ՀՀ դեսպանությունը կրկին դիմել է Գազայի հարևանությամբ գտնվող ՀՀ քաղաքացիներին
ՀասարակությունԻսրայելում ՀՀ դեսպանությունը Գազայի գոտու անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ է անում հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին և մնալ իրենց կացության վայրերում․
«Դեսպանությունը մշտական կապի մեջ է իսրայելյան իշխանությունների և ՀՀ ԱԳՆ հետ և նոր զարգացումների դեպքում կիրազեկի ՀՀ քաղաքացիներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։