Նոր մանրամասներ՝ հրազենային վնասվածք պատճառելու դեպքից․ հայտնի է կրակողը
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության ծառայողները, համագործակցելով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին քննիչների հետ, ձեռնարկելով հսկայածավալ ու բազմակողմանի օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ, պարզել են հոկտեմբերի 6-ին որտեղ և ինչ հանգամանքներում են հնչել կրակոցներն ու քաղաքացին ստացել հրազենային վնասվածք։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ այդ օրը ժամը 19:30-ի սահմաններում Եղբայրության և Անանուն փողոցների խաչմերուկում Երևանի բնակիչ 25-ամյա Հրայր Ա.-ն իր մոտ եղած ապօրինի պահվող հրազենից կրակել և հրազենային վնասվածք է պատճառել Երևանի բնակիչ 26-ամյա Տիգրան Դ.-ին։
Շենգավիթ բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել վիրավորի կյանքը փրկել։
Ոստիկանությունն ու Շենգավիթի քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ Հրայր Ա.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։