Էդգար Սևիկյանն առաջին մարզումն է անցկացրել ֆուտբոլի ընտրանու կազմում
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Էդգար Սևիկյանն առաջին մարզումն է անցկացրել թիմի հետ, այս մասին գրում է ՀՖՖ-ն:
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց հերթական մարզումը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Մարզմանը մասնակցեցին 20 ֆուտբոլիստներ:
Նախօրեին հավաքականի հետ առաջին մարզումն անցկացրին Էդուարդ Սպերցյանը, Գեորգի Հարությունյանը, Վահան Բիչախչյանը, Տիգրան Բարսեղյանը, Ստյոպա Մկրտչյանը և թիմի նորեկ Էդգար Սևիկյանը:
Հոկտեմբերի 10-ին թիմը կմեկնի Ռիգա, որտեղ հոկտեմբերի 12-ին ուժերը կչափի Լատվիայի ընտրանու հետ: Հոկտեմբերի 14-ին մեր թիմը կմեկնի Հյուսիսային Մակեդոնիա: Հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» մարզադաշտում երկու թիմերն ընկերական հադիպում կանցկացնեն:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան