Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 3 ամիս
Իրավունք
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ ևս 3 ամիս:
Դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի կալանքը գրավով, տնային կալանքով և անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունները։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախկին նախարար Արմեն Աշոտյանը 2023թ․ հունիսի 16-ից կալանավորված է: Հունիսի 15-ին Աշոտյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)