ԱԽ քարտուղարն ու ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Արտաքին ՔաղաքականՀոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Հայտնում են ԱԽ գրասենյակից։
Զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները:
Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի հումանիտար խնդիրների և իրավունքների հասցեագրմանը։