Արմեն Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարաձգվել է
ԻրավունքՀայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացվեց ևս երեք ամսով։ Քիչ առաջ նման որոշում կայացվեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանում:
Աշոտյանի կալանքը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հունվարի 15-ը։
Արմեն Աշոտյանը որպես մեղադրյալ անցնում է Երևանի պետական բժշկական համալսարանին չարաշահումների վերաբերյալ քրեական գործով, նրան մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։ Արմեն Աշոտյանին մեղադրանքն առաջադրվել է նրա՝ ՀՀ կրթության նախարար և Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ եղած ժամանակ կատարած ենթադրյալ արարքների համար։
Աշոտյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները և հայտարարել է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։