Գեղարքունիքի մարզում լույս աշխարհ է եկել ԼՂ-ից երրորդ երեխան
ՀասարակությունՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 20-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երրորդ երեխան՝ 4,5 կգ քաշով, 55 սմ հասակով։
Աղջկան անվանակոչել են Անգելինա։
Անգելինան ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա գյուղում ապաստանած Կարեն և Շուշանիկ Մակեյանների ընտանիքում։
Անգելինան այս ամուսնական զույգի երկրորդ զավակն է։