ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հայտարարություն են արել, որ հանձնառու են ՀՀ ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
Արտաքին ՔաղաքականՀոկտեմբերի 20-ին ԱՄՆ-ում ավարտված գագաթնաժողովից հետո Սպիտակ տունը և Եվրամիությունը համատեղ հայտարարություն են տարածել, որում հայտնել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատման իրենց հանձնառության մասին։
«Մենք հավատարիմ ենք մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղում մնացածների, ինչպես նաև իրենց տները վերադառնալ ցանկացողների իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք նաև կոչ ենք անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և դրա կիրառման սպառնալիքի սկզբունքին»,- ընդգծվում է հայտարարության մեջ։