Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքը բերվել էր Զինվորի տուն
ՀայաստանՎեհափառ Հայրապետի օրհնությամբ Սուրբ Ղուկաս Ավետարանչի մասունքն այսօր բերվել էր Զինվորի տուն և կատարվեց անձնակազմի օրհնություն: Այս մասին հայտնում են Զինվորի տուն վերականգնողական կենտրոնից։
Այսօր նշվում է ավետարանիչների տոնը, և քանի որ Ղուկասը նաև բժիշկ էր, Վեհափառ Հայրապետի օրհնությամբ այս օրը՝ հոկտեմբերի 21-ը հռչակվել է բժշկական ոլորտի սպասավորների օրհնության օր:
Օրհնության կարգը կատարեցին Իզմիրլյան բժշկական կենտրոնի հոգևոր սպասավոր Տեր Սահակ քահանա Սահակյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը: