«Մոսկվայի տունը» օգնություն է տրամադրել Վարդենիսում ապաստանած արցախցիների համար
ՀասարակությունԵրևանում «Մոսկվայի տան» աշխատակիցները Վարդենիս են տարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված օգնությունը:
Այս մասին հայտնում են կենտրոնի մամուլի ծառայությունից։
«Իրենց տները ստիպված լքած այս ընտանիքները այսօր մեր աջակցության կարիքն ունեն։ Վարդենիսի համայնքապետարանի հետ քննարկել ենք արցախցիների կարիքները և օգնություն բերել նրանց։ Հուսով ենք, որ այն կօգնի մի փոքր կարգավորել նրանց կենցաղը և կնպաստի նոր վայրում ինտեգրվելուն», - նշել է Երևանի «Մոսկվայի տան» կրթամշակութային և հումանիտար նախագծերի ղեկավար Լիա Խաչատրյանը։
Նրա խոսքով ՝ կենտրոնը շարունակելու է հնարավորինս աջակցություն ցուցաբերել կարիքավորներին։
Նշենք, որ ծրագիրն իրականացվել է Մոսկվայի մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ ՝ Վարդենիսի համայնքապետարանի հետ համագործակցությամբ: