Վանաձորում անցկացվել է «Արցախցի երեխային ժպիտ է պետք» խորագրով ժամանցային միջոցառում
ՀասարակությունԱյսօր՝ հոկտեմբերի 22-ին, Վանաձորում գտնվող արցախցի երեխաների համար անցկացվեց «Արցախցի երեխային ժպիտ է պետք» խորագրով ժամանցային միջոցառումը:
Այս մասին հայտնում է Վանաձորի համայնքապետարանը։
Վանաձորի Շառլ Ազնավուր անվան մշակույթի պալատում 2-11 տարեկան 340 արցախցի երեխա մասնակցեց հեքիաթային շոու ծրագրի' ծաղրածուի, հեքիաթների կերպարներիուհսկա մուլտհերոսների մասնակցությամբ։
Նախաձեռնությունը «Բեյբի բում» կազմակերպության տնօրեն Հենրի Հովսեփյանին է, որն իրականացվեց Վանաձորում գործող «Ուրախ արագիլ», «Սալյուտ ռեզորթ», «Հեփի պանդա», «Տեո արջուկ», «Էնի դենս» կազմակերպությունների, Լիլյա Աբրահամյանի ու այլ անհատ հովանավորների ջանքերով և Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ։
Միջոցառման սկզբին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը ողջունեց արցախցի երեխաներին ու նրանց ծնողներին։
Ծրագրի ընթացքում երեխաների համար անցկացվեցին վիկտորինաներ, խաղեր։ Միջոցառման արտին բոլոր մանուկները քաղցրավենիքի փաթեթներ ստացան։