ԱՄՆ Պետդեպարտամենտը հրահանգել է Իրաքից տարհանել դիվանագիտական կորպուսի մի մասը
ԱՄՆԱՄՆ Պետդեպարտամենտը 2023 թվականի հոկտեմբերի 20-ին ԱՄՆ կառավարության անձնակազմին և ԱՄՆ շահերին սպառնացող վտանգների մեծացման պատճառով կարգադրել է արտակարգ իրավիճակների հետ կապ չունեցող ԱՄՆ կառավարության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին հեռանալ Բաղդադում ԱՄՆ դեսպանատնից և Էրբիլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունից: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հրահանգում։
Նաև կոչ է արվում ԱՄՆ քաղաքացիներին չմեկնել Իրաք՝ «ահաբեկչության, առևանգման, զինված բախումների, քաղաքացիական անկարգությունների և Իրաքում առաքելության՝ ԱՄՆ քաղաքացիներին աջակցելու սահմանափակ կարողությունների պատճառով»: