«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալը փորձել է ինքնասպանություն գործել
ԻրավունքSHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում փաստաթղթեր են ստացվել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ այդ փաստաթղթերի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 1-ին մասաշենքի 16-րդ խցում պահվող 59-ամյա ցմահ դատապարտյալը ալեհավաքի մալուխով խցի ճաղավանդակից կախվելու միջոցով փորձել է ինքնասպանություն է գործել:
Գ. Շամշյանի տեղեկություններով, քրեակատարողական հիմնարկի ծառայողները, բարեբախտաբար, նկատել և կանխել են ինքնասպանությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։