Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան 

12-ամսյա գնաճը բարձրացել է մինչև 3.4%-ի

Վերջին լուրեր

2012 թ. նոյեմբերի 6-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲնախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Վախթանգ Աբրահամյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը:

Խորհրդի նիստը սկսվեց հոկտեմբերի վերջի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

2012 թ. հոկտեմբերին արձանագրվել է 1.2% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը բարձրացել է մինչև 3.4%-ի՝ մոտենալով նպատակային ցուցանիշին: Հոկտեմբերին կրկին ամսական գնաճին գերակշռող նպաստում է ունեցել պարենային ապրանքների գների աճը (նպաստումը ընդհանուր գնաճին` 1.0 տոկոսային կետ), որի կառուցվածքում զգալի աճ է դիտվել «Միրգ», «Բանջարեղեն և կարտոֆիլ», «Կենդանական և բուսական յուղ» և «Հացամթերք» ապրանքախմբերի գներում` համապատասխանաբար 5.6%, 9.0%, 3.6% և 2.6% (նպաստումը` 0.2, 0.6, 0.12 և 0.28 տոկոսային կետ): Հոկտեմբերին 12-ամսյա բնականոն գնաճը հիմնականում համընկել է 12-ամսյա գնաճի ցուցանիշին՝ կազմելով շուրջ 3.5%:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թ. հունվար-սեպտեմբերին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 7.6%: Տարվա անցած 9 ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության բարձր աճը պայմանավորվել է առավելապես արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի թողարկման ծավալների աճերով` համապատասխանաբար 11.6% և 10.5%: Շինարարության և ծառայությունների ճյուղերի թողարկման ծավալների աճերը կազմել են համապատասխանաբար 2.9% և 6.8%:

Արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներից 2012 թվականի հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արտահանումն (ըստ առևտրի վիճակագրության՝ ՖՕԲ) ավելացել է 6.0%-ով, իսկ ներմուծումը (ըստ առևտրի վիճակագրության` ՍԻՖ)՝ 1.2%-ով: Ֆիզիկական անձանց ոչ առևտրային բնույթի փոխանցումների զուտ ներհոսքը նույն ժամանակահատվածում աճել է տ/տ 9%-ով:

2012 թ. երրորդ եռամսյակի արդյունքների գնահատումներով կպահպանվեն մասնավոր սպառման աճի բարձր տեմպերը՝ 8.2%, իսկ մասնավոր ներդրումների նվազման տեմպերը գնալով կդանդաղեն՝ 1.9%: Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է զսպող` պայմանավորված և՛ եկամուտների և՛ ծախսերի զսպող ազդեցություններով, ինչը որոշ չափով կչեզոքացնի մասնավոր սպառման գնաճային ազդեցությունը:

Խորհրդի նիստում ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի զարգացումները: Հոկտեմբերին ֆինանսական շուկայում շարունակվել են տոկոսադրույքների կայուն և փոքր-ինչ նվազման միտումները. միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը կազմել է 8.9% (նախորդ ամսվա նկատմամբ նվազում 0.55%-ով), մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 9.58% (աճ՝ 0.15%-ով), բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 7.76% (նվազում՝ 0.33%-ով):

ՀՀ արտարժույթի շուկայում հոկտեմբերին՝ նախորդ ամսվա միջինի համեմատությամբ ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամն արժևորվել է 0.5%-ով` կազմելով 406.7 դրամ, եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 0.6%-ով՝ կազմելով 527.5 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 0.7%-ով` կազմելով 13.1 դրամ:

Հոկտեմբերին ձևավորված դրամավարկային միջավայրը բնութագրվել է հետևյալ շարժերով. փողի և դրամային զանգվածների 12-ամսյա աճերը կազմել են համապատասխանաբար 23.0% և 18.4%-ով, որոնց կառուցվածքում դրամային ավանդների աճը կազմել է տ/տ 30.2%, իսկ արտարժութային ավանդներինը` 29.4% (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 21.2%): Հոկտեմբերին պահպանվել են վարկավորման բարձր աճի տեմպերը` տ/տ 27.9%, որի կառուցվածքում կրկին գերակշռել են արտարժույթով տրամադրված վարկերը:
2012 թ. հոկտեմբերին հիմնական հումքային ապրանքների միջազգային շուկաներում դրսևորվել են թույլ գնանկումային, իսկ պարենային ապրանքների շուկաներում՝ գնաճային միտումներ:

Այսպես, Brent տեսակի հում նավթի մեկ բարելի միջին գինը հոկտեմբերին` նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 1.2%-ով (տ/տ աճ՝ 2.3%): Ամսվա ընթացքում դիտվել է ոսկու գնի 0.1% նվազում (տ/տ աճ` 4.4%): Արդյունաբերական մետաղներից պղնձի գինը հոկտեմբերին նվազել է 0.4%-ով (տ/տ աճ` 8.8%):

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից հրապարակվող պարենի գների ինդեքսը 2012 հոկտեմբերին` նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 0.9%-ով (հիմնականում պայմանավորված կենդանական և բուսական յուղի գների աճով), որի պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ինդեքսը նվազել է 1.1%-ով: Այդուհանդերձ, միջազգային շուկայում հոկտեմբերին համեմատաբար դանդաղ տեմպերով շարունակել է աճել ցորենի գինը՝ 1.4%-ով (տ/տ աճը` 23.9%): Շաքարավազի և բրնձի միջազգային գները ևս աճել են՝ համապատասխանաբար 4.7% և 1.9%-ով, որի պարագայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ դրանց նվազումը կազմել է՝ համապատասխանաբար 22.5% և 7.9%:

Հոկտեմբերին ԱՄՆ դոլարն արժեզրկվել է եվրոյի նկատմամբ 0.8%-ով՝ մեկ Եվրոյի դիմաց միջինում կազմելով 1.3 (տ/տ արժևորումը՝ 5.6%):
ԱՄՆ ԴՊՀ-ն մինչև 2015 թ. կեսերը դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը կպահի ցածր՝ 0-0.25% միջակայքում, ինչպես նաև կշարունակի երկարաժամկետ տոկոսադրույքների իջեցման քաղաքականությունը՝ բարձր գործազրկության և տնտեսական աճի դանդաղ վերականգնման պայմաններում:

Միջնաժամկետ հորիզոնում խարսխված գնաճային սպասումների ներքո, ինչպես նաև թույլ տնտեսական աճի և թիրախից դեռևս բարձր գնաճի պայմաններում Եվրոպական Կենտրոնական բանկը հոկտեմբերին կրկին անփոփոխ է թողել դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:
Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին հատվածից ակնկալվող թույլ գնաճային ազդեցությունները պահպանվում են: Զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների պահպանման պայմաններում կանխատեսող հորիզոնում ակնկալվում է համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակ: Այդուհանդերձ, ցորենի միջազգային գների բարձր մակարդակի պահպանումը վկայում է պարենային ապրանքների միջազգային շուկայում առկա հիմնարար լարվածության մասին: Վերջինս կշարունակի իր ազդեցությունը ունենալ ներքին գների վրա՝ դրսևորվելով «Հացամթերք» ապրանքախմբի գներում: Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ արտաքին հատվածից հնարավոր են նաև էներգակիրների գնաճային ռիսկեր:

Խորհուրդը գնահատեց, որ կանխատեսվող հորիզոնում ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող ազդեցությունը շարունակում է մնալ չափավոր գնաճային` պայմանավորված մասնավոր սպառման, հետևաբար և տնտեսական աճի տեմպերի շարունակվող արագացմամբ: Նշված գնաճային գործոնների ազդեցությունը ներքին գների վրա որոշ չափով կչեզոքացվի հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությամբ:

Հաշվի առնելով վերջին ամիսներին 12-ամսյա գնաճի ցուցաբերած վարքագիծը և կանխատեսվող հորիզոնում արտաքին ու ՀՀ տնտեսությունների կողմից ակնկալվող թույլ գնաճային ազդեցությունները ներքին գների վրա, ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում ձեռնպահ մնալ վերաֆինանսավորման տոկոսադրույքի մակարդակի փոփոխումից: Այդ պարագայում 12-ամսյա գնաճը առաջիկա ամիսներին կմոտենա 4% նպատակային ցուցանիշին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի այդ մակարդակի շրջանակում:

Միջբանկային շուկայում տոկոսադրույքների տատանումների նվազեցման նպատակով ԿԲ խորհուրդը իրականացնում է ԿԲ կողմից ներգրավվող ավանդի և լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքների միջև եղած տարբերությունը կրճատելու գործընթացի վերջին փուլը` 4 տոկոսային կետից այն դարձնելով 3 տոկոսային կետ:

2012 թ. նոյեմբերի 6-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են՝ համապատասխանաբար 9.5% և 6.5%:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg
Ամենադիտված