Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան 

«Գեներալի աղջիկը» հեքիաթի մասին

Վերջին լուրեր

«Լինում է չի լինում մի աղջիկ է լինում անունն Անի: Անիի հայրը գեներալ է: Դե արդեն պատկերացրեցիք ինչպիսի հզոր աղջկա մասին է խոսքը:

Իհարկե Անին երկար ժամանակ չգիտեր այդ մասին, բայց նրա ոչ իսկական մայրը մի օր վերջապես որոշեց խոստովանել այդ մասին:

Թվում էր հեքիաթը պիտի ավելի բուռն դեպքերով շարունակվեր, հատկապես որ գեներալը ծառայել է Ղարաբաղում պատերազմի տարիներին: Բայց այդպես չեղավ: Անին, ավելի ճիշտ գեներալի աղջիկը, որոշեց շարունակել իր առօրյա կյանքը մի քաղաքում, որի սաղ տղաները խուժանից ու անբանից սկսած մինչեւ ուսանող ու բիզնեսմեն սիրահարված են նրան, իսկ վերջինս երկար ժամանակ թքած ունենալով բոլորին ու կայֆավատ լինելով նրանց վրա որոշեց ամուսնանալ քաղաքի ջիպավորներից ու խաղամոլներից մեկի հետ:

Ընթացքում իհարկե Անիի սիրահարներից մեկը գժվում է, մյուսն ամուսանալուծվում, մեկը մեռնում է, հաջորդը հիասթափությունից բոմժի կարգավիճակ ստանում, մեկն էլ հաշմանդամ է դառնում:

Ինչեւէ, Անին ամուսնանալուց հետո իր սեփական տունը կառուցելու փոխարեն նախընտրում է ապրել իր դաժան սկեսրոջ հարմարավետ տանը, որը հեքիաթի մեջ պարտավոր է ասել միայն մի խոսք. «Ախչի ջան, հորդ կասես թե՞ չե»:

Այս սկեսուրը ունի մի ծառայող, որը հիմարիկի պես անընդհատ կրկնում է երեք բառ. «երեխաս ջերմություն ունի»:

Անին այս տանը միայն մտածում է չորս բառով. «Չե, հորս չեմ ասելու» եւ միակ բանը, որ նրան չի հետաքրքրում ծառայողի ջերմող երեխան է:

Անին օժտված է մի քանի առանձնահատկություններով հետեւյալ կարգով.

Նրան դուք երբեք չեք տեսնի դաս սովորելիս կամ գիրք ու թերթ կարդալիս:

Նա ոչ մոր տանը եւ ոչ էլ ամուսնու տանը մատը մատին չի տալիս ու ոչ մի գործ չի անում:

Անին ոչ մի հասարակական, բարեգործական, բնապահպանական, մշակութային կամ քաղաքական աշխատանքով չի հետաքրքրվում:

Նա չունի ընկերական շրջապատ, որովհետեւ ինքնասիրահարված լինելով ընդամենը մի «դեբիլ» ընկերուհի ունի, որը միշտ բողոքում է նույն բանից. «Անի զանգում եմ անհասանելի ես»:

Ավելացնեմ նաեւ, որ Անին ոչ միայն մեծ նպատակներ այլեւ հասարակ նախասիրություններ անգամ չունի: Դուք երբեք նրան չեք տեսնի որոշակի աշխատանք կատարելիս, ինքն իր հետ խոսելուց կամ նախկին սիրահարների գլխին խրատական ճառեր կարդալուց բացի: Անին ըստ երեւույթին սովորում է բայց պարզ չէ թե ինչ:

Գեներալն էլ իր աղջկա պես ոչ բարեկամական շրջապատ ունի եւ ոչ էլ ընկերական: Նրա ամենամոտ ընկերը վարորդն է, որը տառապում է ստրկամտությամբ ու Անիի սիրուց:Վարորդի մասին իհարկե ուրիշ ոչ մի բան չգիտենք բացի նրանից, որ միշտ կանգնած է գենրալի կամ էլ գեներալի աղջկա դռան դեմ:

Հեքիաթի մեջ գեներալի ամենակարեւոր ծառայություններից է անընդհատ ծխելով գովազդել ծխելը: Նա ծխում է տանը, աշխատանքի վայրում ու ավտոյի մեջ, այդպիով օրինակ դառնալով իր վարորդին ու մնացած զիվորներին:

Անիի մայրը լինելով ձեւական կին, տանը միշտ հյուրի հագ ու կապով ու կարգավիճակով է եւ կարող է օրինակ ծառայել հայ մայրերին Անիի ու մյուս աղջկա նման էգոիստ ու քաղքենի երեխաներ դաստիարակելու համար: Անիի մայրը ոչ ճաշ է եփում, ոչ տնային աշխատանքով զբաղվում եւ ոչ էլ արդուկ է անում: Նա գործից գալիս է տուն նստում դիվանին ու ու գժի պես ինքն իր հետ խոսում:

Իսկ հեքիաթի մնացած «հերոսները» թերեւս երկար քննարկման կարիք չունեն: Այս հերոսներից են Անիի քույրը, որին չի հետաքրքրում ոչ մի բան իր ֆենած մազերից բացի, մանկամիտ հորաքույրը, որը ծաղրածուի տպավորություն է թողնում, հեքիաթի անբան տղաները, որոնք ոչ աշխատում են, ոչ էլ երկրի համար բարի գործ անում ու նմանատիպ դժբախտ հերոսներ, որոնք կամ բաժանվում են, կամ ծեծվում, կամ լացում ...

Ահա տպավորություններ գեներալի աղջիկը հեքիաթի մասին մի երկու անգամ հպանցիկ դիտելուց հետո:

Փոխում ես ալիքը մի ուրիշ հիմար՝ այս անգամ եռաչափ հեքիաթի աշխարհ՝ Արմենիա հեռուստաալիքով հայտնվում են զիզիբիզի, անդարդ աղջիկ ու տղա ուսանողներ, որոնք ոչ դաս են սովորում ոչ էլ գիրք կարդում:

Նրանք ամբողջ օրը զբաղված են բամբասելով ու իրար վրա սիրահարվելով: Երեկոյան հագնում են թուրքական շորեր ու գնում բար շարունակելու բամբասանքները: Նրանց երկրում ոչ աղքատ մարդիկ կան, ոչ անգործ, անհույս ու անհեռանկար երիտասարդներ եւ ոչ էլ երկիրը լքող մարդիկ: Այս «ժամանակակից» ուսանողների համար կա մի խնդիր, որը ուղղակիորեն վերաբերում է պորտից ներքեւի մասերին: Բարում տղաները աղջիկ են ծեծում, որովհետեւ նա այդ «փչացած» մթնոլոտի աղջիկներին «փչացած» է անվանել: Հետո նույն աղջկան շարունակում ծեծել ուրիշ տղամարդիկ եւ այս ամենը «հումորի» տեսքով:

Իսկ նրանց ովքեր նման հիմար հեքիաթներ են գրում պարտավոր եմ ասել, որ այն քաղաքում, ուր ապրում եք դուք եւ մենք ապրում են նաեւ այնպիսի երիտասարդ աղջիկներ ու տղաներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է ազգի հպարտություն համարվել, երիտասարդներ, որոնք հանուն մի կանաչ ծառի գոյության պատրաստ են իրենց կյանքը նվիրել, երիտասարդներ, որ պայքարում են մեր ու ձեր երկրի կանանց ու երեխաների իրավունքների համար, երիտասարդներ որոնց խնդիրն է երկրում ձեւավորել քաղաքացիական հասարակություն, հարգելով բոլոր քաղաքացիների իրավունքները, երիտասարդներ, որոնք պայքարում են մեր ու ձեր երկրում ժողովրդավարության հաստատման ուղղությամբ:

Իսկ մենք բոլորս գիտենք ինչպիսի հրաշալի հայրեր ու մայրեր կան նույն այս երկրում, որոնք թեեւ գեներալ չեն բայց դաստիարակում են վերը նշված երիտասարդների պես երեխաներ, որոնցից մի քանիսը հաստատ վաղը կպատմեն իրենց ինքնատիպ հեքիաթները». Ժորժ Համյանի բլոգից՝ Blognews.am։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տուսկը հրաժարվել է փոխզիջումից Սահմանադրական տրիբունալի հարցում․ «Գոռգոռոցները, սուտն ու ծեծկռտուքը չեն կարող իրավունքի աղբյուր լինել Լեհաստանում» McDonald’s-ը հայտնվել է դատական սկանդալի կենտրոնում՝ խոզի մսով սենդվիչի բաղադրության պատճառով․ դատարանը հայցի մի մասը չի մերժել Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով համաձայնությունը կարող է ձեռք բերվել մինչև G20-ի գագաթնաժողովը Ռուբիո․ ԱՄՆ-ը ուսումնասիրում է Սև ծովով հացահատիկի փոխադրումները վերսկսելու Թուրքիայի և Հնդկաստանի առաջարկները Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg
Ամենադիտված