Հաագայի դատարանը արդարացրել է խորվաթ գեներալներին
Վերջին լուրեր
Հաագայի միջազգային քրեական դատարանը չեղյալ է հայտարարել երկու խորվաթ գեներալներին հայտարարված մեղադրանքները 1990-ական թթ. սերբերի դեմ կոտորած կազմակերպելու վերաբերյալ, հաղորդում է BBC-ն:
Նախկին Հարավսլավիայի տարածքում մարդկության և խաղաղության դեմ ուղղված հանցագործությունները քննելու համար՝ Միջազգային քրեական տրիբունալի վճռի համաձայն՝ գեներալներ Անտե Գովինան և Մլադեն Մարկաչը ազատ են արձակվել:
2011թ. նրանք դատապարտվել էին համապատասխանաբար 24 և 18 տարվա ազատազրկման։ Նրանց մեղադրում էին սպանությունների, հետապնդումների, թալանի ու սերբերի էթնիկ զտումների համար՝ Խորվաթիայի Կրաջինա շրջանը հակահարձակումով գրավելու փորձի ժամանակ:
Նրանք ժամանեցին ուրբաթ երեկոյան Զագրեբ, ուր արժանացան հերոսի ընդունելության: Բայց նրանց ազատ արձակումը քննադատության է արժանացել Սերբիայի կողմից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)