«ՀԺ». Գեղամյանի նոր գրասենյակը՝ ՀՀԿ գրասենյակի հարևանությամբ
Վերջին լուրեր
ՀՀԿ համամասնական ցուցակով Աժ պատգամավոր դարձած Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանություն» կուսակցությունն արդեն նոր գրասենյակ ունի, և այդ գրասենյակը ոչ թե վարձակալած է, այլ կուսակցության սեփականությունն է: Գեղամյանի նոր գրասենյակը գտնվում է Հանրապետություն փողոցի վրա, նորակառույց շենքում:
«Թու, թու, թու, լավ տեղ է»,- երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել է Գեղամյանը՝ հավելելով. «Նախկին գրասենյակի համեմատությամբ տարբերությունը շոշափելի է, առավելևս՝ ՀՀԿ-ի գրասենյակի հարևանությամբ է, իսկ հիմա մենք, գիտեք, սերտորեն համագործակցում ենք»:
«Հժ» թղթակիցը փորձել է Գեղամյանից ճշտել՝ սեփակա՞ն, թե կուսակցության գումարներով է նոր գրասենյակը ձեռք բերվել: «Այդ բոլոր հարցերին ես հետո կպատասխանեմ»,- ասել է երբեմնի մոլի ընդդիմադիրը:
Երեկ Մոսկովյան փողոցի վրա գտնվող ԱՄ նախկին շենքի ճակատից, որտեղ նախկինում գործում էր ԱՄ-ն՝ վարձակալության հիմունքներով, հանվել է կուսակցության պաստառը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)