«Ժողովուրդ». «Ջան իշխանություն». Հարութ Փամբուկչյանը՝ վարչապետին
Վերջին լուրեր
Խորհրդարանական ընտրությունների շրջանում «Ժառանգություն» կուսակցության քարոզչական հոլովակներում նկարահանված հայտնի երգիչ Հարություն Փամբուկչյանը` Ձախ Հարութը, երեկ ՀՀԿ երիտասարդների հրավերով Մարզահամերգային համալիրում համերգի էր: Ու քանի որ ՀՀԿ-ականներն էին Ձախ Հարութին հրավիրել Հայաստան, ուստի այն իր ներկայությամբ պատվել էր անձամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն այսօր երկրի «դե ֆակտո» նախագահն է (Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը երկրում չեն): Վարչապետին ընկերակցում էին Աժ պատգամավոր Կարեն Ավագյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Եվ նրանց ներկայությունն այնքան էր ոգևորել Հարութին, որ նա հանդիսատեսների միջով երգելով մոտեցավ վարչապետին և բարձրաձայն կանչեց. «Ջան իշխանություն»:
«Ժողովուրդ»-ի թղթակիցը համալիրից հայտնեց, որ ողջ համերգի ընթացքում վարչապետը բարձր տրամադրություն ուներ: Ի դեպ, համերգին փուչիկներ չկային, միայն հանդիսատեսներին բաժանվել էին ՀՀԿ-ի դրոշները` ստիպելով բռնել դրանք:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)