«Առավոտ». ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը միասնական թեկնածու չեն ունենա
Վերջին լուրեր
«Չեմ կարծում, որ ընթացող քաղաքական կոնսուլտացիաները կբերեն այնպիսի իրավիճակի, որ երեք-չորս կուսակցություններ ունենան մեկ թեկնածու: Սա համարյա անհնար եմ համարում: Տրամաբանական չէ ենթադրել, որ ի վերջո՝ ԲՀԿ-ն համակարգը քանդելու ուղղությամբ արմատական քայլերի է գնալու: Թերևս նման հեռանկարի հավատում է միայն Լևոն Զուրաբյանը»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ԲՀԿ-ի նախաձեռնությամբ ընթացող փակ-գաղտնի քաղաքական կոնսուլտացիաներին:
«Գրեթե վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչև վերջ մասնակցելու է ընտրարշավին՝ ևս մեկ անգամ համոզվելով, որ ինքը 5-6 տոկոսանոց էլեկտորատի կրող է: Գրեթե համոզված եմ, որ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը միասնական թեկնածու չեն ունենա: Եթե նույնիսկ ունենան, դա անխուսափելիորեն հանգեցնելու է ՀԱԿ-ի պառակտմանը»,- ավելացրեց նա:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)