«ՀԺ». Աշոտյան և Մովսիսյան Արմենները ԱԺ նիստի ընթացքում նստած էին դպրոցականի կեցվածքով
Վերջին լուրեր
«Նախորդ օրը մենք հրապարակեցինք մեր լրագրողի ֆոտոխցիկի արձանագրած կադրը, թե ինչպես է 2013-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ-ում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր «պլանշետով» զմայլվում բոդիբիլդինգային տեսահոլովակով։ Նաև հիշեցրել էինք, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը անցած տարի՝ 2012-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նույն ԱԺ-ում «պլանշետով» շարիկ էր գլորում։ Այդ հրապարակումից հետո դրական տեղաշարժ արձանագրվեց։ Հրապարակումից անմիջապես հետո, Աշոտյան և Մովսիսյան Արմենները ԱԺ նիստի ընթացքում նստած էին դպրոցականի կեցվածքով, «պլանշետ»–ի հետքն էլ չէր երևում։ Իսկ թե նրանք պատահաբա՞ր էին իրար կողքի նստել, թե՞ դիտավորյալ, դժվար է ասել», –գրում է «ՀԺ»-ն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)