Դամասկոսում կատաղի մարտեր են ընթանում
Վերջին լուրեր
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավում գտնվող Թադամուն թաղամասում, որը վերջին ամիսների ընթացքում գրոհայինների հիմնական պատվարն է մայրաքաղաքում, սիրիական զորքերը կատաղի մարտի են բռնկվել գրոհայինների հետ. հաղորդում է «Ալ Վատան»-ը:
Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են, որ սպանվել են տասնյակ ահաբեկիչներ, առգրավվել է մեծ քանակությամբ զենք:
Հարասթում զինվորական ստորաբաժանումները ոչնչացրել են «Լիվա ալ Իսլամ» խմբավորման դաշտային հրամանատարության մի խումբ, որը մտնում էր Սիրիայի ազատ բանակ ընդդիամդիր խմբավորման մեջ:
Շարունակում են մարտեր ընթանալ նաև հյուսիսային մայրաքաղաք Հալեպում:
Ինչպես հաղորդում է «Ալ Վատան»-ը, Հոմսում անվտանգության ուժերի կողմից ոչնչացվել է 70 գրոհային:
Ուրբաթ օրը արևմտյան և արաբական երկրները, որոնք աջակցություն են ցուցաբերում սիրիական ընդդիմությանը, քննարկել են համատեղ ծրագիր՝ նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու համար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)