Ռուսաստանում ձերբակալվել է Femen շարժման առաջնորդը
Վերջին լուրեր
Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ձերբակալվել է կանանց ուկրաինական FEMEN շարժման առաջնորդուհի Աննա Գուցոլը. այս մասին ուրբաթ երեկոյան հայտնել է ուկրաինական Украинская правда թերթը՝ վկայակոչելով կազմակերպության մամուլի ծառայությանը։
FEMEN-ում պարզաբանել են, որ Գուցոլը ձերբակալվել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային խորհրդի աշխատակիցների կողմից։ «Գուցոլից վերցրել են փաստաթղթերը, կապի միջոցները և տարել անհայտ ուղղությամբ»,-ասել են կազմակերպությունում. փոխանցում է Интерфакс-ը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)