Թուրքիան իր համերաշխությունն է հայտնել պաղեստինցիներին
Վերջին լուրեր
Ողջ Թուրքիայում ուրբաթ օրը համամուսուլմանական աղոթքից հետո զանգվածային բողոքի ցույցեր են կազմակերպվել՝ ի նշան Գազայի հատվածում իսրայելական զորքերի իրականացրած ռազմական հարձակումների. տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Ուրբաթօրյա աղոթքից հետո բողոքի ցույցեր են տեղի ունեցել Ստամբուլում, Դիարբեքիրում, Վանում, Քարամանում, Շանլըուրֆայում, Յոզղաթում, Տրաբզոնում, Ադանայում, Էդիրնեում և այլ շրջաններում:
Ակցիայի մասնակիցները դատապարտել են Իսրայելի գործողությունները և իրենց համերաշխությունն են հայտնել պաղեստինցիներին: Նրանք պաղեստինյան դրոշի ներքո այրել են Իսրայելի դրոշը:
Բողոքի ցույցեր են անցել նաև իսլամական աշխարհի այլ երկրներում, օրինակ՝ Իրանում, Թունիսում, Եգիպտոսում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)