Նամակը հասցեատիրոջն է հասել կես դար հետո
Վերջին լուրեր
Փոստային բացիկը տեղ հասցնելու համար կես դար է պահանջվել:
49 տարի է անցել այն բանից հետո, երբ Գերմանիայից փոստով ուղարկված սովորական բացիկը հասել է Մեծ Բրիտանիա. գրում է The Daily Mail-ը:
Մեյդենհեդ բրիտանական քաղաքում ապրող ամուսնական զույգը փոստային բացիկ է ստացել, որը հասցեագրված է եղել իրենց տան նախկին բնակիչներին: Սակայն ավելի շատ նրանց զարմացրել է այն փաստը, որ բացիկն ուղարկվել էր Բոննի մոտակայքում գտնվող Բադ-Գոթեսբերգից 1963թ. մարտի 13-ին:
«Մենք ապշած էինք, որ ծրարի վրա օրիգինալ կնիք էր դրված, որը վնասված չէր, և որ բացիկը լավ վիճակում էր պահպանվել»:
Ինչպես պարզվել է, տան նախկին բնակիչ Դերեկ Լևիսին այդ նամակը գրել էր իր ընկերուհին: Բացիկի վրա առկա է թագավորական փոստային ծառայության 2012թ. հոկտեմբերի 29-ի կնիքը: Փոստային գերատեսչության ներկայացուցիչը բացառել է բացիկի կորած լինելու հնարավորության փաստը և ենթադրել է, որ այն հայտնվել է փոստարկղում միայն վերջերս:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)