ԿԸՀ-ն իր առաջարկի վերաբերյալ ԱԺ-ից դեռ պատասխան չի ստացել
Վերջին լուրեր
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջների՝ ԱԺ մայիսի 6-ի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո՝ 2012թ. օգոստոսին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընտրությունների կազմակերպման և անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների վերլուծության, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ հաղորդագրությամբ հանդես է եկել Ազգային ժողովում: Ի թիվս այլ առաջարկություններ՝' հաղորդագրության մեջ առաջարկվել է ընտրական օրենսգրքից հանել ընտրողների անձը հաստատող փաստաթղթերը դրոշմակնքելու ինստիտուտը։
Լուրեր.com-ի հետ զրույցում ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանն ասաց, որ նշված առաջարկության վերաբերյալ դեռ որևէ օրենսդրական նախաձեռնություն առկա չէ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)