Բրիտանիան ևս պատրաստ է համագործակցել սիրիական ընդդիմության հետ
Վերջին լուրեր
Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել Սիրիական ազգային կոալիցիայի՝ Միացյալ սիրիական ընդդիմության հետ. այս մասին BBC-ի հետ զրույցում հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը։ Հեյգի խոսքերով՝ այս ընդդիմադիր միությունը Սիրիայի ներկայացուցիչն է, որի նկատմամբ Բրիտանիան վստահություն է տածում։ «Սակայն մինչ համագործակցություն սկսելը մենք պետք է համոզվենք, որ Սիրիայի ժողովուրդն ընդունում է կոալիցիան որպես իր օրինական ներկայացուցիչ, և որ այն հանդես է գալիս Սիրիայի ժողովրդավարական ապագայի համար»,-ասել է բրիտանական ԱԳՆ-ի ղեկավարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիան ևս ճանաչել է Սիրիական ազգային կոալիցիան որպես Սիրիայի ժողովրդի օրինական ներկայացուցիչ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)