Իրանն այժմ ավելի արագ է զբաղվելու ուրանի հարստացմամբ
Վերջին լուրեր
Իրանը ուրանի հարստացման իր երկրորդ գործարանի՝ «Ֆորդո»-ի կառուցումն ավարտին հասցրեց. տեղեկացնում է Deutsche-Welle-ն: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հայտարարության համաձայն՝ այժմ նա կարող է կրկնակի ավել ատոմային էներգիա մշակել: Արևմտյան դիվանագետներն անհանգստացած են:
Բոլոր կենտրոնական մասերը, որոնք անհրաժեշտ են ուրանի 20% հարստացման համար, այժմ առկա են ստորգետնյա այդ գործարանում. հայտնում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Վիեննայից:
Մինչ այժմ Իրանի կողմից շահագործված սարքավորումների միջոցով Իրանն արդյունաբերում էր ամսական 15 կգ ուրան: «Ֆորդո» գործարանը շահագործման հանձնելուց հետո արդյունաբերությունը կբարձրանա ընդհուպ մինչև 45 կգ: Իրանը կկարողանա ապագայում 3 անգամ ավելի արագ ժամանակահատվածում արդյունաբերել նախկին 20% հարստացված ուրանը:
Արևմուտքը տարիներ շարունակ մեղադրում է Իրանին միջուկային զենք մշակելու մեջ: Թեհրանը ժխտում է դա, սակայն հրաժարվում է համագործակցել ԱԷՄԳ-ի հետ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)