ՕԵԿ-ն ավելի քաղաքակիրթ է, քան ՀԱԿ-ը
Վերջին լուրեր
ՕԵԿ խմբակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այլևս ԲՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպումներ չեն ունենալու:
Ըստ նրա՝ կուսակցությունը դեռ չի կողմնորոշվել՝ մասնակցելու է նոյեմբերի 21-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստին, թե՝ ոչ, քանի որ դեռ համապատասխան որոշում չկա։ Ի դեպ, Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ հանդիպման առաջարկ են ստացել նաև ՀՅԴ-ից և նրանց հետ այսօր կհանդիպեն։
«ՀԱԿ-ի կողմից շատ անհարիր հայտարարություններ են եղել և լինում ՕԵԿ-ի հասցեին: Մենք ավելի քաղաքակիրթ ենք, և չենք արձագանքում այդ հայտարարություններին: ՀԱԿ-ՕԵԿ հարաբերությունները սահմանափակվում են խորհրդարանական գործունեությամբ: Համագործակցության այլ եզրեր ՀԱԿ-ի հետ մենք չենք տեսնում»,-նշեց վերջինս։
Նա նաև հայտնել է, որ ՕԵԿ-ը միանշանակ սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Պատգամավորի խոսքով՝ այս պահին ԲՀԿ-ՀԱԿ միասնական թեկնածուի առաջադրման հավանականությունը քիչ է:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)