Ողբերգական պատահար Եգիպտոսում. Զոհվել է 40 երեխա
Վերջին լուրեր
Եգիպտական Ասյուտ գավառում գնացքի և դպրոցական ավտոբուսի բախման հետևանքով մահացել է 40 երեխա, ևս 9 մարդ ծանր վնասվածքներ է ստացել. այս մասին հաղորդում РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները։ Ողբերգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 8։00-ին։ Ավելի վաղ հաղորդվում էր 30 զոհի մասին, որոնց թվում հիմնականում երեխաներ են։
Ըստ հաղորդումների՝ գնացքը, որն ուղևորվում էր Կահիրեից դեպի Ասուան, բախվել է ավտոբուսին երկաթուղային անցման վրա Մանֆալուտ բնակավայրի մոտակայքում։ Ավտոբուսում էր գտնվում մոտ 60 դպրոցական։ Արդեն ստեղծվել է հատուկ հանձնաժողով դեպքի հանգամանքները պարզելու համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)