Հայտնաբերվել է փախուստի դիմած վարորդը
Վերջին լուրեր
Նոյեմբերի 16-ին` ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Երևան ճանապարհի 36-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ճանապարհի աջ մասում կայանված «Դեյու Մատիս» մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած, նշված մեքենայի վարորդ, 1978 թ. ծնված Ալբերտ Սարգսյանին, այնուհետև բախվել այդ ավտոմեքենային: Վթարի հետևանքով Ալբերտ Սարգսյանը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի երկու ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը Արթիկ քաղաքի բնակիչ, 1958 թ. ծնված Աղասի Թորոսյանն է: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Թորոսյանը նույն օրը` ժամը 22.25-ին, ներկայացել է ոստիկանություն:
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)