Չինաստանում իրար է բախվել 25 մեքենա. Կան զոհեր
Վերջին լուրեր
Չինաստանում Հույչժոու նահանգի մայրուղու վրա 25 մեքենայի բախման արդյունքում 6 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ վնասվածքներ ստացել. փոխանցում է Риа Новости-ն՝ հղում կատարելով չինական ոստիկանությանը:
Բախումը տեղի է ունեցել շաբաթ օրը առավոտյան ավտոմայրուղու վրա Անշուն քաղաքի մերձակայքում: Բախված մեքենաներից 7-ն այրվել է: Տուժածներից 7 հոգի հոսպիտալացվել է ծայրահեղ ծանր վիճակում:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները և շտապ օգնության մեքենաները: Տարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)