Լևոն Զուրաբյան. Գալուստ Սահակյանի կերպարով մեր հասարակությանը լարված պահելու ցանկություն չունեմ
Վերջին լուրեր
Երեկ ՀՀԿ փոխնախագահ, «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծիք հայտնեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին չխոսելով, լարվածության մեջ է պահում հայ հասարակությանը։
Լուրեր.com-ի հետ զրույցում մեկնաբանելով Սահակյանի այդ տեսակետը՝ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց. «Ես հաստատ Գալուստ Սահակյանի կերպարով մեր հասարակությանը լարված պահելու ցանկություն չունեմ»։
Հիշեցնենք, որ երեկ Գալուստ Սահակյանն ասել էր, որ անհամբեր սպասում է, թե երբ է Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարելու իր առաջադրման մասին: «Դրան եմ սպասում, որովհետև ամբողջ հայ հասարակությունը և սփյուռքը ևս սպասում են, թե որ ժամին և երբ Լևոն Տեր-Պետրոսյանը բան պետք է ասի: Չի կարելի այդքան լարված պահել հասարակությանը»,-ասել էր ՀՀԿ փոխնախագահը՝ հավելելով, որ ինքը լարված չի կարող լինել, քանի որ լարեր չունի:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)